Child Portraits Uncovered

Երեխան պետք է ապրի ընտանիքում

Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և խնամքի այլ հաստատություններում` հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին:

Պարտադիր է երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա վայելում է ընտանիքում ապրելու իր իրավունքը: Այդ նպատակով, այն դրամաշնորհները, որոնք ուղղվում են մանկատները պահելուն, պետք է ծառայեցվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը կամ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացմանը:

2008-ի ընթացքում

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամր շարունակում են իրենց  համատեղ ծրագրերը և այս անգամ  իրականացնում են «Երեխաների իրավունքները նորովի» կրթական և հանրային իրազեկման արշավ: Ծրագրի ընթացքում անց են կացվելու մրցույթներ  «Երեխաների խնդիրների վերաբերյալ լավագույն լրագրողական  նյութ» թեմայով`Հայաստանում գործող  ԶԼՄ-ների  ներկայացուցիչների  համար, իսկ հայաստանյան հանրակրթական դպրոցների ուսուցիչների  համար` երեխաների իրավունքներին նվիրված դասընթացի սցենարների մրցույթ

  2008 թվականի նոյեմբերի 20 ին` երեխաների համաշխարհային օրը տեղի կունենա մրցանակաբաշխություն:

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ՆՈՐՈՎԻ»Մամուլի հաղորդագրություն

12.04.2008

 

     04   դեկտեմբերի,2008 թ.                                                                                           

 «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ՆՈՐՈՎԻ»

 ծրագրի ամփոփիչ մրցանակաբաշխություն

 Մամուլի հաղորդագրություն

 «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» ՀԿ-ն և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) 2008 թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում  կանցկացնեն «Երեխաների իրավունքները` նորովի» ծրագրի ամփոփիչ մրցանակաբաշխությունը:

 Միջոցառմանը կներկայացվեն ծրագրի արդյունքները, մրցանակներ և պատվոգրեր կհանձնվեն մրցույթում հաղթած լրագրողներին և ուսուցիչներին։

  Տեղեկանք

 ՀԿՀԱ-ն և UNICEF-ը 2008 թ. հունիսից համատեղ իրականացնում են «Երեխաների իրավունքները` նորովի» կրթական արշավը, որի շրջանակներում կազմակերպվել են երեխաների խնդիրների վերաբերյալ լավագույն լրագրողական նյութի և երեխաների իրավունքներին նվիրված լավագույն դասաժամի սցենարի մրցույթներ:  

 Ներկայացնելով ծրագրի նպատակն և դրան հասնելու ուղիները, UNICEF-ի տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը կարևորում է հասարակության լայն զանգվածների ներգրավվումը երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացում: Նա նշում է լրատվամիջոցների և ուսուցիչների առանձնահատուկ դերը հասարակության իրազեկման գործում։

   ԶԼՄ-ների դերը երեխաների խնդիրները հասարակությանը ներկայացնելու գործում անփոխարինելի է գնահատում «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» նախագահ Արա Սաղաթելյանը: Նրա ներկայացմամբ` նման ծրագրերը և մրցույթները խրախուսում են լրագրողներին, կրկին անգամ հասարակության ուշադրությունը բևեռում երեխաների իրավունքների վրա և շեշտում դրանց պաշտպանության կարևորությունը։

 Երեխաների իրավունքներին նվիրված «Լավագույն դասաժամի» սցենարի մրցույթում հաղթող են ճանաչվել 5 ուսուցիչ Հայաստանի տարբեր մարզերից՝ Անահիտ Հովհաննիսյան (Արարատ), Գալինա Քոչարյան և Աստղիկ Ավետիսյանը (Լոռի), Սուսաննա Սարգսյանը (Սյունիք), Հասմիկ Ղուլյան (Երևան)։ 

Լրագրողական մրցույթում պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից հաղթող են ճանաչվել՝ «Ազատություն» ռադիոկայանի «Մաքս Լիբերթի» երիտասարդական ծրագիրը, էլեոնորա Ասլանյանը («Ռադիո Վան FM-103») Լուսինե Բուդաղյանը («Առավոտ» օրաթերթ), Panorama.am ցանցային լրատվամիջոցը։

   

 

 

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա

   (374 10) 582561

 info@apra.am

 www.apra.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 



Վերադառնալ