Child Portraits Uncovered

Երեխան պետք է ապրի ընտանիքում

Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և խնամքի այլ հաստատություններում` հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին:

Պարտադիր է երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա վայելում է ընտանիքում ապրելու իր իրավունքը: Այդ նպատակով, այն դրամաշնորհները, որոնք ուղղվում են մանկատները պահելուն, պետք է ծառայեցվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը կամ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացմանը:

2011-ի ընթացքում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը քարոզում է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի մասին

05.13.2011

2011թ. մայիսի 13-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ներկայացրեց երկու կարևոր ուսումնասիրություններ, որոնք աջակցում են իրենց ընտանիքներից և համայնքներից հեռու խնամքի հաստատություններում ապրող երեխաներին ընտանիք վերադարձնելու հաստատությունների բեռնաթափման շարունակական գործընթացին: շարունակություն...

Կլոր սեղան-քննարկում

03.23.2011

Մարտի 22-ին, ժամը 15:00 Թեքեյան Կենտրոնի մեծ դահլիճում (հասցե` Խանջյան 50) տեղի ունեցավ կլոր սեղանք–քննարկում «Երեխան պետք է ապրի ընտանիքում» իրազեկման արշավի շրջանակներում: շարունակություն...

«Երեխան պետք է ապրի ընտանիքում» Արշավի հիմնական հաղորդագրությունները

03.04.2011

• Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և հատուկ գիշերoթիկ դպրոցներում, հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին: շարունակություն...

Երեխան պետք է ապրի ընտանիքում

01.21.2011

2011 թ. հունվարից “Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան” սկսել է իրականացնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) “Երեխան պետք է ապրի ընտանիքում” ծրագրի տեղեկատվական-հաղորդակցական արշավը: շարունակություն...