Child Portraits Uncovered

Երեխան պետք է ապրի ընտանիքում

Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և խնամքի այլ հաստատություններում` հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին:

Պարտադիր է երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա վայելում է ընտանիքում ապրելու իր իրավունքը: Այդ նպատակով, այն դրամաշնորհները, որոնք ուղղվում են մանկատները պահելուն, պետք է ծառայեցվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը կամ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացմանը:

2011-ի ընթացքում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը քարոզում է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի մասին

05.13.2011

2011թ. մայիսի 13-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ներկայացրեց երկու կարևոր ուսումնասիրություններ, որոնք աջակցում են իրենց ընտանիքներից և համայնքներից հեռու խնամքի հաստատություններում ապրող երեխաներին ընտանիք վերադարձնելու հաստատությունների բեռնաթափման շարունակական գործընթացին:
Մի քանի տարի է անցել, ինչ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումը, մասնավորապես հաստատությունների բեռնաթափման ոլորտում: Այսուամենայնիվ, մեծ թվով երեխաներ դեռևս իրենց մանկությունն անց են կացնում խնամքի հաստատություններում` հեռուիրենց ընտանիքներից և համայնքներից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցել է Հայաստանի 50 խնամքի հասատատություններում ՙՆերդաշնակ Հասարակություն՚ ՀԿ-ի կողմիցՙԵրեխաների խնամքի հաստատությունների արագ գնահատում՚ ուսումնասիրության իրականացմանը, որը բացահայտեց, որ մանկատներում և խնամքի հաստատություններում ապրող մոտ4,000 երեխաներից շուրջ80տոկոսնունի առնվազն մեկ ծնող և այստեղ են հայտնվել իրենց ընտանիքների սոցիալ-տնտեսական դժվարությունների հետևանքով:Այս երեխաների մեծ մասին ծնողներըչեն այցելում և նրանք երբեքտունչեն գնում և ոչ մի ջանք չի գործադրվում երեխաների և իրենց ընտանիքների միջև կապը պահպանելու համար: Սույն ուսոմնասիրությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հաշմանդամ երեխաները առավել խոցելի երեխաների խմբում են և խնամքի հաստատություններում ապրեղ երեխաների շուրջ40տոկոսն են կազմում:
ՙՉնայած Հայաստանը նշանակալից առաջընթաց է արձանագրել երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն ապահովելու համար` ներդնելով խնամատար ընտանիքի ինստիտուտը,ստեղծելով համայնքային ցերեկային խնամքի կենտրոններ, որոնց նպատակն է աջակցել ռիսկային խմբի երեխաներին և հաստատությունների բեռնաթափման ծրագիրը ներառել Երեխաների պաշտպանության 2004-2015թթ. ազգային պլանում, այսուհանդերձ Կառավարությունը շարունակում է հիմնականում ուղղորդել ֆինանսական ռեսուրսները հաստատությունների պահպանման, այլ ոչ թե ընտանիքների աջակցության համար:Ցավոք, խոստումնալից այլընտրանքային խնամքի լուծումները զարգացում չեն ապրել վերջին երեք տարիներին և նրանցշարունակականությունը վտանգված է՚,նշեցՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն Լեյլի Մոշիրին` դիմելով միջոցառմանը ներկա Կառավարության, Ազգային ժողովի, միջազգային և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Որպես դրա վկայություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը մեջբերեցՅՈՒՆԻՍԵՖ-իկողմից իրականացրած մեկ այլ ուսումնասիրության տվյալները, որոնք հաստատում են այն փաստը, որ մանկատների և խնամքի հաստատությունների ներկայիս համակարգի պահպանման ծախսերը ավելի բարձր են` համեմատ այն ֆինանսական ռեսուրսների, որոնք անհրաժեշտ են այլընտրանքային ընտանեհեն տիպի ծառայությունների համար, ինչպես օրինակ` խնամատար ընտանիքի ծառայությունն է:
ՙԱյսօր Կառավարությունը տարեկան ծախսում է շուրջ$4,000 ԱՄՆ դոլար երեխային մանկատանը պահելու համար, մինչդեռ խնամատար ընտանիքում երեխայի տեղավորումը կապահովի երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը և կնվազեցնի ծախսերը մինչև $3,000 ԱՄՆ դոլար ՚, նշեց Լեյլի Մոշիրին` ավելացնելով, որ ՙ2007թ. խնամատար ընտանիքի ծառայության ներդրումից հետոայսօր Հայաստանում կան ընդամենը 20 խնամատար ընտանիքներ, որոնք խնամք են մատուցում 22 երեխաների:
Բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ ցույց են տվել, որ խնամքի հաստատություններից դուրս եկող երեխաները ավելի քիչհավանականություն ունեն հաջողակլինելու կյանքում` համեմատ ընտանեկան միավայրում ապրող երեխաների:Մոտ 4 անգամ ավելի հավանական է, որ խամքի հաստատություններում ապրող երեխաները ենթակվեն սեռական բռնության քան այն երեխաները, որոնք խնամվում են ընտանիքում:
ՙՄի քանի օրից Հայաստանը առաջին անգամ կնշի Ընտանիքի օրը: Մենք բոլորսպետք է օգտվենք այս առիթից մեր ձայնը բարձրացնելու երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի մասին և քարոզելու, որպեսզի մանկատան պահպանմանն ուղղված ծախսերը ուղղորդվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցության կամ խնամատար ընտանիքի ինստիտուտի ընդլայնման համար, մինչդեռ մանկատներն ու այլ խնամքիհաստատությունները, որտեղ ապրում են երեխաները կարող են դառնալ ընտանիքի աջակցության կենտրոններ,որտեղ այդ հաստատությունների, մասնագետների հմտություններնու փորձը շատ օգտակար կլինի՚,նշեցՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

Վերադառնալ