Child Portraits Uncovered

Երեխան պետք է ապրի ընտանիքում

Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և խնամքի այլ հաստատություններում` հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին:

Պարտադիր է երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա վայելում է ընտանիքում ապրելու իր իրավունքը: Այդ նպատակով, այն դրամաշնորհները, որոնք ուղղվում են մանկատները պահելուն, պետք է ծառայեցվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը կամ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացմանը:

2007-ի ընթացքում

2007-ին «Երեխաների պատկերը չքողարկված» նախագծի թիմը շարունակեց իր գործունեությունը` աջակցելով հայաստանյան թերթերի, լրատվական գործակալությունների և հեռուստաընկերությունների լրագրողներին` ուսումնասիրել Հայաստանում երեխաների խնդիրները և լավագույն լրագրողական տեխնիկան: Այս տարի մեր նպատակը կրթական բարեփոխումների արշավն էր, քանի որ դրա արդյունավետ իրագործումը կարևոր է Հայաստանի 5-ից 18 տարեկան բոլոր երեխաների համար:

 

Սեմինար Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ

09.10.2007

Կրթական բարեփոխումներին նվիրված սեմինարը անցկացվեց 2007 թ. սեպտեմբերի 8-9-ին:
Սեմինարի ընթացքում կառավարական գործակալությունների (Գիտության և կրթության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Գիտելիքի թեսթավորման և գնահատման կենտրոն) և ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրին զեկույցներ Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ հետևյալ թեմաներով`
  • Կրթության տեսլական: Կրթության զարգացման ծրագիր:
  • Վաղ մանկության զարգացում:
  • Բարեփոխումներ հանրակրթական դպրոցում:
    •     Հանրակրթություն:
    •     Գիտելիքի թեսթավորման և գնահատման կենտրոնի գործունեությունը:
  • Ներառական կրթություն:
  • Հատուկ դպրոցի բարեփոխումներ:
  • Բարեփոխումներ բարձրագույն կրթական համակարգում:
Զեկույցներին հաջորդեցին քննարկումներ լրագրողների հետ և հարց ու պատասխաններ:
Մասնակիցները հնարավորություն ունեցան դիտել ֆիլմ «6 հիմնահարց կրթական բարեփոխումների վերաբերյալ», որի առանձին բաժինները ներառում էին նախադպրոցական կրթությունը, տարրական կրթությունը և ավագ դպրոցը:


Վերադառնալ