Հայաստանյան մանկատներում և հատուկ խնամքի այլ հաստատություններում առկա վիճակը և բարեփոխման ուղիները
07.15.2011
“Երեխան պետք է ապրի ընտանիքում” ծրագրի շրջանակներում 2011 թ. ապրիլ-հունիս ամիսներին իրականացվել է հետազոտություն` ուղղված ներկայումս Հայաստանի մանկատներում և խնամքի այլ հաստատություններում առկա իրավիճակի, պետության կողմից իրականացվող բեռնաթափման գործընթացի արդյունքների, ինչպես նաև իրավիճակը շտկելու ուղիների ուսումնասիրությանը: Հետազոտությունն իրականացվել է փորձագիտական հարցման մեթոդով: շարունակություն...ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱԳ ԳՆԱՀԱՏՈՒՄ
04.15.2011
Սույն արագ գնահատման նպատակն է եղել աջակցել որոշում կայացնողներին` ամբողջացնելու հաստատություններում գտնվող երեխաների վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները` մինչ հաստատությունների "բեռնաթափման" և վերափոխման համար համապարփակ ծրագրի մշակման գործընթացի հանձնառումը: Գնահատման մեջ ընդգրկվել են լայն իմաստով "խնամք" իրագործող այն հաստատությունները, որտեղ երեխաները տեղավորվում են հատուկ, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների կամ հատուկ կարիքների և ընտանեկան հանգամանքների հետ կապված այնպիսի համակցված խնդիրների պատճառով, որոնք հանգեցնում են որոշ ժամանակ երեխային ընտանիքից դուրս բերելուն կամ վերջնական բաժանմանը: շարունակություն...«Երեխաների պաշտպանության բնույթը» ուսումնասիրություն
09.28.2006
«Երեխաների պաշտպանության բնույթը» ուսումնասիրության նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ: Ձեռնարկը խորհրդարանականների համար պատրաստվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մասնագետների ջանքերով և տպագրվել Երևանում 2005 թ.-ին:Երեխաների հաշմանդամության վերաբերյալ զեկույց
09.28.2006
Երեխաների հաշմանդամության վերաբերյալ զեկույց Հայաստանի Հանրապետությունում մանկական հաշմանդամության իրավիճակի վերլուծություն: