Child Portraits Uncovered

Երեխան պետք է ապրի ընտանիքում

Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և խնամքի այլ հաստատություններում` հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին:

Պարտադիր է երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա վայելում է ընտանիքում ապրելու իր իրավունքը: Այդ նպատակով, այն դրամաշնորհները, որոնք ուղղվում են մանկատները պահելուն, պետք է ծառայեցվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը կամ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացմանը:

Վիճակագրություն
Այս էջում կարող եք ծանոթանալ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական տվյալներին:
Ընտրված տվյալները ներառում են հասարակական կյանքի տարբեր ոլորտները և ուղղակի կամ անուղղակի կերպով վերաբերում են երեխաներին և դեռահասներին:

Երեխաները խնամքի հաստատություններում

04.15.2011

Այստեղ Դուք կարող եք գտնել որոշ վիճակագրական տեղեկություններ մանկատներում և երեխաների խնամքի այլ հաստատություններում առկա իրավիճակի վերաբերյալ:

Առողջապահություն

05.06.2007

Տվյալներ բժշկական հիմնարկների ցանցի, գործունեության և կադրերի, հիվանդությունների առանձին տեսակների, ինչպես նաև սոցիալական ապահովվածության վերաբերյալ: Առողջապահություն (*.pdf)

Բնակչության կենսամակարդակ և սոցիալական ոլորտ

05.06.2007

Տվյալներ բնակչության դրամական եկամուտների ծավալի, դրանց կառուցվածքի և օգտագործման, մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձի, կենսաթոշակառուների թվաքանակի և թոշակի միջին չափերի վերաբերյալ: Բնակչության կենսամակարդակ և սոցիալական ոլորտ (*.pdf)

Բնակչության բաշխումն ըստ սեռի և տարիքի

04.29.2007

Բնակչության բաշխումն ըստ սեռի և տարիքի: (*.xls)

Կրթություն և Մշակույթ

04.17.2007

Վիճակագրական տվյալներ պետական և ոչ պետական կրթական հիմնարկների մասին` նախադպրոցական հիմնարկներ, հանրակրթական դպրոցներ, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ, ինչպես նաև վիճակագրական տեղեկատվություն գիտական, մշակույթի, արվեստի, տպագրական նյութեր հրատարակող հաստատությունների գործունեության վերաբերյալ: Կրթություն և Մշակույթ (*.pdf)

Բնակչություն

04.14.2007

Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվել է վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա, որոնց յուրաքանչյուր տարի գումարվել է տվյալ տարածքում ծնվածների և եկողների թվաքանակն ու հանվել` մահացածների և տվյալ տարածքից մեկնածների թվաքանակը: Բնակչություն (*.pdf)