Child Portraits Uncovered

Երեխան պետք է ապրի ընտանիքում

Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և խնամքի այլ հաստատություններում` հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին:

Պարտադիր է երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա վայելում է ընտանիքում ապրելու իր իրավունքը: Այդ նպատակով, այն դրամաշնորհները, որոնք ուղղվում են մանկատները պահելուն, պետք է ծառայեցվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը կամ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացմանը:

Հետադարձ կապ

Հայկական ԶԼՄ ռեսուրսային կենտրոնը գտնվում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) գրասենյակում:

Ձեզ հետաքրքրող նյութերը Դուք կարող եք գտնել մեր գրադարանում: Դրանք Ձեզ կտրամադրվեն անվճար:

Լրագրողները եւ  հետաքրքրված այլ անձինք կարող են օգտվել մեր ԹԵԺ ԳԾԻՑ եւ  ուղղել երեխաների խնդիրների լուսաբանման վերաբերյալ իրենց հարցերը:
Մեր մասնագետները պատրաստ են պատասխանել Ձեր բոլոր հարցերին եւ  տեղեկատվություն տրամադրել  երեխաների իրավունքների, կրթության, առողջապահության եւ  երեխաներին առնչվող սոցիալական հարցերի ոլորտում ՀՀ պետական քաղաքականության  վերաբերյալ:  
 
Մեր հասցեն`
 
ՀՀ, Երևան 0025,  Չարենցի 1, սենյակ 105

Հեռ.  (37410) 55-15-39   
E-mail: info@apra.am