Child Portraits Uncovered

Երեխան պետք է ապրի ընտանիքում

Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և խնամքի այլ հաստատություններում` հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին:

Պարտադիր է երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա վայելում է ընտանիքում ապրելու իր իրավունքը: Այդ նպատակով, այն դրամաշնորհները, որոնք ուղղվում են մանկատները պահելուն, պետք է ծառայեցվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը կամ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացմանը:

2008-ի ընթացքում

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամր շարունակում են իրենց  համատեղ ծրագրերը և այս անգամ  իրականացնում են «Երեխաների իրավունքները նորովի» կրթական և հանրային իրազեկման արշավ: Ծրագրի ընթացքում անց են կացվելու մրցույթներ  «Երեխաների խնդիրների վերաբերյալ լավագույն լրագրողական  նյութ» թեմայով`Հայաստանում գործող  ԶԼՄ-ների  ներկայացուցիչների  համար, իսկ հայաստանյան հանրակրթական դպրոցների ուսուցիչների  համար` երեխաների իրավունքներին նվիրված դասընթացի սցենարների մրցույթ

  2008 թվականի նոյեմբերի 20 ին` երեխաների համաշխարհային օրը տեղի կունենա մրցանակաբաշխություն:

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` ՆՈՐՈՎԻ»Մամուլի հաղորդագրություն

12.04.2008

«Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» ՀԿ-ն և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) 2008 թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում  կանցկացնեն «Երեխաների իրավունքները` նորովի» ծրագրի ամփոփիչ մրցանակաբաշխությունը:

 

 

 

 

 

շարունակություն...

Յունիսեֆի-ի աջակցությամբ իրականացված հերթական բացահայտումը

10.31.2008

Երևան, 30-ը հոկտեմբերի, 2008թ. –  ՅՈՒՆԻՍԵՖ-ը այսօր տեղեկացրեց, որ աշակերտների դպրոց չհաճախելու և դպրոցից դուրս մնալու ցուցանիշների կտրուկ աճը կապված է Հայաստանում անչափահասների աշխատանքի և կրթության որակի հետ: շարունակություն...

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀայՓոստը թողարկում են նոր նամականիշ

10.13.2008

ՈՒՆԻՍԵՖ-ը և ՀայՓոստը թողարկում են նոր նամականիշ, որը կոչված է աջակցել Հայաստանում նորածնային մահացության նվազեցմանը:

Երևան, 2-ը հունիսի, 2008թ. – ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՙՀայՓոստ՚ ընկերությունը այսօր թողարկեցին երեխաներին նվիրված և  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանն աջակցող մի յուրահատուկ նամականիշ: Նամականիշի վաճառքից ձեռքբերված գումարի մի մասը կփոխանցվի ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում երեխաների կարիքները հոգալու համար:

 

շարունակություն...