Home
Child Portraits Uncovered

Հայկական
ԶԼՄ
ռեսուրսային
կենտրոն

Լուսաբանել երեխաների հարցերը ԶԼՄ-ներում թվում է դյուրին խնդիր, սակայն իրականում այդ աշխատանքը լի է անտեսանելի բարդություններով և վտանգներով: Երեխաները և դեռահասները հասարակության ամենախոցելի մասն են և պահանջում են հատուկ մոտեցում և վերաբերմունք:

Հայկական ԶԼՄ ռեսուրսային կենտրոնը նպատակ ունի բարելավել երեխաների հարցերի լուսաբանումը հայկական լրատվամիջոցներում և ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը լրագրողների գործունեության ընթացքում: Եկեք միավորենք մեր ջանքերը և օգնենք խուսափել լրատվամիջոցների չարաշահումներից և սխալ մեկնաբանություններից, որոնք կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ երեխաների համար:

2008-ի ընթացքում

Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամր շարունակում են իրենց  համատեղ ծրագրերը և այս անգամ  իրականացնում են «Երեխաների իրավունքները նորովի» կրթական և հանրային իրազեկման արշավ: Ծրագրի ընթացքում անց են կացվելու մրցույթներ  «Երեխաների խնդիրների վերաբերյալ լավագույն լրագրողական  նյութ» թեմայով`Հայաստանում գործող  ԶԼՄ-ների  ներկայացուցիչների  համար, իսկ հայաստանյան հանրակրթական դպրոցների ուսուցիչների  համար` երեխաների իրավունքներին նվիրված դասընթացի սցենարների մրցույթ

  2008 թվականի նոյեմբերի 20 ին` երեխաների համաշխարհային օրը տեղի կունենա մրցանակաբաշխություն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀայՓոստը թողարկում են նոր նամականիշ

10.13.2008

Երևան, 2-ը հունիսի, 2008թ. – ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՙՀայՓոստ՚ ընկերությունը այսօր թողարկեցին երեխաներին նվիրված և  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանն աջակցող մի յուրահատուկ նամականիշ: Նամականիշի վաճառքից ձեռքբերված գումարի մի մասը կփոխանցվի ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում երեխաների կարիքները հոգալու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխարհի առաջատար երեխաների իրավունքները պաշտպանող կազմակերպությունն է: ՀայՓոստն առաջնային է համարում սոցիալական պատասխանատվությունը, ինչպես նաև այս հասարակությունում գերակա խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Մենք ցանկանում ենք հատուկ շեշտել երեխաների կարիքների բավարարման հարցը, քանի որ երեխաները յուրաքանչյուր հասարակության ապագան են և միևնույն ժամանակ վերջինիս ամենախոցելի խումբն են կազմում՚, նշեց ՀայՓոստ ընկերության գլխավոր տնօրեն` պրն. Հանս Բոոնը: ՙՄենք շատ ուրախ ենք սկսել համագործակցությունը  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ` այս առանցքային և օգտակար նախաձեռնությամբ, և հույս ունենք, որ այն կդառնա լավ ավանդույթ, որի միջոցով հնարավոր կլինի լուծել այսօր հասարակության մեջ առկա հիմնախնդիրները՚:
Նամականիշի թողարկումը սկիզբ է դնում հանրային քարոզչության և դրամահավաքի, որոնց նպատակն է նվազեցնել Հայաստանում նորածնային մահացությունը: Երկրի ներսում օգտագործման համար նախատեսված 100 դրամ արժողությամբ նամականիշը պատրաստվել է  ՀայՓոստ ընկերության կողմից` 7 տարեկան Էդուարդ Շահբազյանի նկարի հիման վրա, որը հաղթեց ՙԱշխարհը հարմար երեխաներին՚ թեմայով նկարչական մրցույթում: Ավելի քան 600 7-ից 16 տարեկան երեխաներ մասնակցեցին այս մրցույթում:

ՙՀայաստանում մոտավորապես 26 նորածիններ 1,000 կենդանածինների հաշվով մահանում են մինչև առաջին ծննդյան օրը: Այս մահացությունների շուրջ 65 տոկոսը տեղի է ունենում երեխայի կյանքի առաջին 28 օրվա ընթացքում` նորածնային շրջանում: Այս նամականիշը ազդեցիկ ուղերձ է հաղորդում այն բանի մասին, որ երեխայի գոյատևման հարցը պետք է լինի կառավարության ու հանրության օրակարգի առաջնային տեղում: Այն հնարավորություն է տալիս լայն հասարակությանը այս քարոզարշավին մասնակցել` խնդրին հանրային հնչողություն տալու նպատակով՚,  նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պրն. Շելդոն Յեթը ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: ՙՀայաստանում մանկական մահացության ցուցանիշները մոտավորապես երեք անգամ բարձր են աղքատ տնային տնտեսություններում, քան հարուստ տնային տնտեսություններում:

Միջամտությունները չպետք է թանկ լինեն: Բարելավված մայրական և նորածնային խնամքը` ներառյալ կրծքով սնուցման խրախուսումը և հիմնական սարքավորումների տրամադրումը, կօգնի այս հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայումս մշակում են նորածնային խնամքի նոր ռազմավարություն, որը չափորոշիչներ կսահմանի բուժաշխատողների համար, որոնց նրանք կհետևեն նորածինների և իրենց մայրերի խնամքը մատուցելիս:

Այս նամականիշը իր տեսակի մեջ առաջինն է, որ թողարկվում է Հայաստանում: Յուրաքանչյուր վաճառված նամականիշից 30 դրամ (մոտ 0.10 ցենտ) կփոխանցվի ՅՈՒՆԻՍԵՖ-ին, որն այն կօգտագործի երկրում նորածնային մահացության ցուցանիշները նվազեցնելուն ուղղված ծրագրերում: Այն կնպաստի նաև Հազարամյակի Զարգացման 4-րդ նպատակի հաղթահարմանը, այն է` մինչև 2015 թվականը երկու երորդով նվազեցնել մանկական մահացության ցուցանիշը:

Հատուկ թռուցիկները, պաստառները և հասցեագրված նամակները, որոնք գովազդում են նամականիշը` ՙԳնե°նք հինգ նամականիշ` օգնե°նք փրկել երեխայի կյանքը՚ քարոզարշավի նշանաբանի ներքո, արդեն ուղարկվել է Հայաստանի շուրջ 900 փոստային բաժանմունքներ և աշխարհի ֆիլատելիստական կազմակերպություններ: ՀայՓոստը նաև գովազդային տեղ կտրամադրի ՅՈՒՆԻՍԵՖ-ին իր 900 փոստային բաժանմունքներում, որը կաջակցի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող սոցիալական մոբիլիզացման ծրագրերին:

 



Վերադառնալ