Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամր շարունակում են իրենց համատեղ ծրագրերը և այս անգամ իրականացնում են «Երեխաների իրավունքները նորովի» կրթական և հանրային իրազեկման արշավ: Ծրագրի ընթացքում անց են կացվելու մրցույթներ «Երեխաների խնդիրների վերաբերյալ լավագույն լրագրողական նյութ» թեմայով`Հայաստանում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար, իսկ հայաստանյան հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար` երեխաների իրավունքներին նվիրված դասընթացի սցենարների մրցույթ:
2008 թվականի նոյեմբերի 20 ին` երեխաների համաշխարհային օրը տեղի կունենա մրցանակաբաշխություն:
Յունիսեֆի-ի աջակցությամբ իրականացված հերթական բացահայտումը
10.31.2008
Երևան, 30-ը հոկտեմբերի, 2008թ. – ՅՈՒՆԻՍԵՖ-ը այսօր տեղեկացրեց, որ աշակերտների դպրոց չհաճախելու և դպրոցից դուրս մնալու ցուցանիշների կտրուկ աճը կապված է Հայաստանում անչափահասների աշխատանքի և կրթության որակի հետ:
Համաձայն ՄԱԿ-ի կոնֆերանսների դահլիճում այսօր տեղի ունեցած ՙԱնչափահասների աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում՚ և ՙՀայաստանում աշակերտների դպրոցից բացակայությամբ պայմանավորված դպրոցական ռեսուրսների կորուստների վերաբերյալ՚ ուսումնասիրությունների շնորհանդեսի ընթացքում ներկայացված արդյունքների` 2002-2005 տարիների ընթացքում աշակերտների դպրոցից դուրս մնալու ցուցանիշները կտրուկ կերպով աճել են` տարեկան 250%-ի չափով: Այսպիսով, եթե 2002-2003 տարիների ընթացքում դպրոցից դուրս մնացող երեխաների թվաքանակը կազմել է 1,531, 2004-2005թթ. այդ թիվը հասել է 7,630-ի:
Նմանապես ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դպրոցից առավելապես բացակայում են բարձր դասարանցիները, քան ցածր դասարանցիները, և 2004թ. համեմատ 2006թ. աշակերտներն ավելի շատ են բացակայել դպրոցից:
ՙԱշխատող երեխաների կշիռը կարող է ուղղակիորեն հարաբերակցվել ընդհանրապես դպրոց չհաճախող, դպրոցից դուրս մնացած կամ էլ հիմնական կրթությունը չավարտած երեխաների հետ՚, նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան •րասենյակի ներկայացուցիչ` տկն. Լեյլի Մոշիրի-Գիլանին:
ՙԱնչափահասների աշխատանքը՚ ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ 7-18 տարեկան (18-ը չլրացած) երեխաների 6.1 տոկոսը ներգրավված են տարբեր տեսակի աշխատանքային ձևերում: Ավելին, ուսումնասիրության ընթացքում հարցազրույց անցած երեխաների ավելի քան 40 տոկոսն ընդհանրապես դպրոց չէր հաճախում:
Չնայած Հայաստանի Աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատանքի ընդունման նվազագույն տարիքը 14-ն է, հարցազրույց անցած աշխատող
ՙԿարիք չկա ասելու, որ մանկական աշխատանքը խլում է երեխաներից իրենց մանկությունը: Մանկական աշխատանքի մյուս ցավալի կողմն այն է, որ, չնայած դրա առաջացման պատճառը հիմնականում աղքատությունն է, իրականում այն արմատավորում է աղքատությունը՚, նշեց տկն. Մոշիրի-Գիլանին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացված այս երկու ուսումնասիրությունները լրացնում են միմյանց` ընդ•ծելով, որ մանկական աշխատանքի խնդրի լուծմանն ուղղված ջանքերը սերտորեն կապված են կրթական համակար•ի որակի, համապատասխանության և հասանելիության բարելավման հետ:
ՙՆերկայումս ընթացող կրթական բարեփոխումները պետք է ապահովեն, որպեսզի կրթական համակարգը հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի և, որպեսզի այն երեխաները, որոնք որևիցե պատճառով դուրս են մնում ուսման գործընթացից, կարողանան հեշտորեն վերաինտեգվել կրթական համակարգ՚, նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյա գրասենյակի ներկայացուցիչը` ավելացնելով, որ բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը, պարտավոր են ապահովել, որպեսզի երեխաների և երիտասարդների ձայնը լինի լսելի և իրենց իրավունքները լինեն պաշտպանված:
Վերադառնալ
