Կլոր սեղան-քննարկում
03.23.2011
Մարտի 22-ին, ժամը 15:00 Թեքեյան Կենտրոնի մեծ դահլիճում (հասցե` Խանջյան 50) տեղի ունեցավ կլոր սեղանք–քննարկում «Երեխան պետք է ապրի ընտանիքում» իրազեկման արշավի շրջանակներում: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի ղեկավար Լենա Հայրապետյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը, ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը, ինչպես նաև առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Վերջիններս շարունակելու են ծրագրի մյուս գործողություններում իրենց մասնակցությունը ողջ տարվա ընթացքում: Քննարկման մասնակիցներին տրամադրվեցին նաև ոլորտում առկա իրավիճակը ներկայացնող տեղեկատվական փաթեթներ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ և «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» աջակցությամբ իրականացվող իրազեկման արշավը նպատակ ունի քարոզել երեխայի` ընտանիքում մեծանալու իրավունքը և հասարակության մեջ արմատավորել այն դիրքորոշումը, որ երեխայի համար ապրելու և դաստիարակության լավագույն վայրն ընտանիքն է, որ միայն այնտեղ երեխան կարող է զարգացնել իր առավելագույն ներուժը և որ որևէ դեպքում և պատճառաբանությամբ երեխային չպետք է հանձնել մանկատուն կամ խնամքի այլ հաստատություն:Վերադառնալ
