Child Portraits Uncovered

Երեխան պետք է ապրի ընտանիքում

Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և խնամքի այլ հաստատություններում` հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին:

Պարտադիր է երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա վայելում է ընտանիքում ապրելու իր իրավունքը: Այդ նպատակով, այն դրամաշնորհները, որոնք ուղղվում են մանկատները պահելուն, պետք է ծառայեցվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը կամ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացմանը:

Հղումներ

Միջազգային


Երեխաների իրավունքների մասին կոնվենցիա
- հեշտացված տարբերակ երեխաների համար`հայերեն լեզվով:

Հոդված  19. Միջազգային կենտրոն ընդդեմ գրաքննության 
-Մանկական քննարկումներ. Ազատ արտահայտվելու իրավունքը և Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան:

Մուլտֆիլմեր` երեխաների իրավունքների թեմայով - UNICEF-ի կողմից տրամադրված ռեսուրս:

ECPAT Միջազգային  -  Վերջ մանկական պոռնկությանը, պոռնոգրաֆիային և սեռական շահագործման նպատակով երեխաների թրաֆիքինգին:

Երեխաների միջազգային պաշտպանություն (DCI)
անկախ ոչ կառավարական կազմակերպություն, որը ստեղծվել է Երեխաների Միջազգային Տարվա ընթացքում (1979)` իրականացնելու համար երեխաների պաշտպանությանը ուղղված շարունակական, պրակտիկ, կանոնավոր և միասնական միջազգային արշավ:

Երեխաների և մամուլի հետազոտությունների միջազգային ֆորումը  (IRFCAM) խրախուսում է "երեխաներ և ԶԼՄ-ներ" ոլորտում հետազոտությունների անհրաժեշտության մասին իրազեկումը` համարելով, որ հետազոտությունները օգնում են քաղաքականության մշակմանը:

 

Տարածաշրջանային

Քո իրավունքները, քո մարտահրավերը. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի այս կայքում կգտնեք բազմաթիվ հղումներ դեպի այլ կայքեր` նվիրված երեխաների իրավունքներին:

Երիտասարդության Ձայներ.
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կայքի այս էջում կարելի է կարդալ երեխաների իրավունքների մասին և մասնակցել քննարկումների:

 

Տեղական

Երեխաների իրավունքների տեղեկատվական ցանց   - Լրացումներ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի երկրորդ պարբերական զեկույցին:

APRA Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան իրականացրել է երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված բազում ծրագրեր, որոնց կարելի է ծանոթանալ կայքում:

UNICEF - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայքէջը:

Հույսի Կամուրջը ապահովում է միջավայր, ուր հաշմանդամ երեխաները բոլորի հետ միասին ունեն հավասար հնարավորություններ հաջողությունների հասնելու համար:

Հայաստանի Մանուկներ Բարեգործական Հիմնադրամը պայքարում է մեծ թվով մանուկների չքավորության դեմ` կյանքի կոչելով գյուղեր և իրականացնելով երեխաների և երիտասարդության խնդիրներին նվիրված ծրագրեր:

Հայ Օգնության Ֆոնդը օգնում է բնակչության խոցելի խմբերին` երեխաներին և ծերերին և երիտասարդությանը ու մասնագետներին սովորեցնում է կառավարել ժողովրդավարական պետություն:

Արաբկիր միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի առաքելությունն է հոգ տանել հայ մանուկների առողջության մասին:

Հայաստանի դպրոցների փոխկապակցում ծրագիրը
աշխատում է երեք ուղղությամբ` տեխնոլոգիաներ, կրթություն եւ համայնքներ:

ԱՊԱԳԱՆ ՔՈՆՆ Է. օգնում է, որ փոքրիկները մեծանան առողջ, լինեն դաստիարակված, կրթված, դառնան քաղաքացիական հասարակության լիիրավ անդամ: