Child Portraits Uncovered

Երեխան պետք է ապրի ընտանիքում

Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և խնամքի այլ հաստատություններում` հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին:

Պարտադիր է երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա վայելում է ընտանիքում ապրելու իր իրավունքը: Այդ նպատակով, այն դրամաշնորհները, որոնք ուղղվում են մանկատները պահելուն, պետք է ծառայեցվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը կամ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացմանը:

2005-2006-ի ընթացքում
Սկսած 2005 թ.-ից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան համատեղ իրականացնում են ծրագրեր` ուղղված մամուլում երեխաների խնդիրներին անդրադարձի որակի ուսումնասիրմանը և բարելավմանը: 2005 և 2006 թթ.. իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց նպատակն էր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զինել երեխաների խնդիրներին անդրադառնալու տեխնիկայի վերաբերյալ խորացված գիտելիքներով և տեղեկատվության գործող աղբյուրներով և խրախուսել էթիկական լրագրությունը` միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մամուլի շրջագայություններ Երևանում

12.10.2006

Երևանում տեղի ունեցավ երկու մամուլի շրջագայություն` նվիրված համապատասխանաբար «Երեխաներ և ՁԻԱՀ» և «Հաշմանդամ երեխաների նկատմամաբ վերաբերմունը քաղաքաներում» թեմաներին: շարունակություն...

Մամուլի շրջագայություն դեպի Տավուշ

11.25.2006

Երրորդ մամուլի շրջագայությունը տեղի ունեցավ 2006 թ. նոյեմբերին և նվիրված էր Տավուշի մարզի հաշմանդամ երեխաների խնդիրներին: շարունակություն...

Մամուլի շրջագայություններ դեպի Վայոց Ձոր և Սյունիք

10.28.2006

2006 թ. հոկտեմբերին տեղի ունեցավ մամուլի շրջագայություն դեպի Վայք և Սյունիքի մարզ: Շրջագայության մասնակիցները այցելեցին «Գորիսի ուսուցիչների միություն» ՀԿ-ի գրասենյակը: շարունակություն...

Մամուլի շրջագայություն դեպի Լոռի

06.10.2006

Հունիսի 10-ին Վանաձորում մամուլի շրջագայության մասնակիցների խումբը հանդիպում ունեցավ Լոռու մարզի և Վանաձոր քաղաքի պաշտոնյաների և երեխաների պաշտպանությանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: շարունակություն...

Մամուլի շրջագայություն դեպի Շիրակ

06.09.2006

2006 թ. հունիսի 9-ին ծրագրի թիմը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մասնագետի և մի խումբ հայաստանյան լրագրողների ուղեկցությամբ այցելեց Գյումրի: շարունակություն...

ԶԼՄ կարողությունների հղորացման նախագիծ - Երեխաների պատկերը չքողարկված

05.13.2006

2006 թ. մայիսի 13-ին տեղի ունեցավ կլոր սեղան` հիմնական թերթերի և հեռուստաընկերությունների լրագրողների մասնակցությամբ: շարունակություն...

«Երեխաները լրատվական թողարկումներում» ծրագրի հաղթողները

11.25.2005

2005 թ. նոյեմբերի 25-ին «Երեխաները լրատվական թողարկումներում» ծրագրի շրջանակներում անցկացված ԶԼՄ մոնիթորինգի հաղթողները պարգևատրվեցին: շարունակություն...

«Երեխաները լրատվական թողարկումներում» ծրագիր

05.25.2005

2005 թվականի մայիսից սկսվեց երեխաներին նվիրված մամուլի հրապարակումների, հեռուստառադիո ռեպորտաժների որակական և քանակական մոնիթորինգի իրականացումը` մայիս 2005 – դեկտեմբեր 2006 ժամանակահատվածի համար: շարունակություն...