Child Portraits Uncovered

Երեխան պետք է ապրի ընտանիքում

Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և խնամքի այլ հաստատություններում` հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին:

Պարտադիր է երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա վայելում է ընտանիքում ապրելու իր իրավունքը: Այդ նպատակով, այն դրամաշնորհները, որոնք ուղղվում են մանկատները պահելուն, պետք է ծառայեցվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը կամ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացմանը:

2007-ի ընթացքում

2007-ին «Երեխաների պատկերը չքողարկված» նախագծի թիմը շարունակեց իր գործունեությունը` աջակցելով հայաստանյան թերթերի, լրատվական գործակալությունների և հեռուստաընկերությունների լրագրողներին` ուսումնասիրել Հայաստանում երեխաների խնդիրները և լավագույն լրագրողական տեխնիկան: Այս տարի մեր նպատակը կրթական բարեփոխումների արշավն էր, քանի որ դրա արդյունավետ իրագործումը կարևոր է Հայաստանի 5-ից 18 տարեկան բոլոր երեխաների համար:

 

Սեմինար Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ

09.10.2007

Կրթական բարեփոխումներին նվիրված սեմինարը անցկացվեց 2007 թ. սեպտեմբերի 8-9-ին: Սեմինարի ընթացքում կառավարական գործակալությունների և ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրին զեկույցներ Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ: շարունակություն...

Նորացվել է Infokids.am կայքը

08.27.2007

Ծրագրի առաջընթացին համաքայլ փոփոխություններ են տեղի ունեցել նաև www.infokids.am ռեսուրսային կենտրոնի կայքում: շարունակություն...

Տեղի կունենա սեմինար

08.20.2007

2007 թ. սեպտեմբերին ծրագրվում է անցկացնել սեմինար` Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ԶԼՄ-ների ցանցի անդամների համար` Հայաստանում երեխաների կրթության թեմայով: շարունակություն...

Նկարահանվել են կրթական ֆիլմեր

08.08.2007

Նկարահանվել են 6 կարճ կրթական հեռուստատեսային ֆիլմեր (յուրաքանչյուրը 3–5 րոպե): Ընտրված թեմաները ընդգրկում են դպրոցական բարեփոխումներին վերաբերող հարցերի ողջ շարանը` նախադպրոցական կրթությունից և մինչև դպրոցի ավագ դասարաններ: շարունակություն...