Home
Child Portraits Uncovered

Հայկական
ԶԼՄ
ռեսուրսային
կենտրոն

Լուսաբանել երեխաների հարցերը ԶԼՄ-ներում թվում է դյուրին խնդիր, սակայն իրականում այդ աշխատանքը լի է անտեսանելի բարդություններով և վտանգներով: Երեխաները և դեռահասները հասարակության ամենախոցելի մասն են և պահանջում են հատուկ մոտեցում և վերաբերմունք:

Հայկական ԶԼՄ ռեսուրսային կենտրոնը նպատակ ունի բարելավել երեխաների հարցերի լուսաբանումը հայկական լրատվամիջոցներում և ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը լրագրողների գործունեության ընթացքում: Եկեք միավորենք մեր ջանքերը և օգնենք խուսափել լրատվամիջոցների չարաշահումներից և սխալ մեկնաբանություններից, որոնք կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ երեխաների համար:

2007-ի ընթացքում

2007-ին «Երեխաների պատկերը չքողարկված» նախագծի թիմը շարունակեց իր գործունեությունը` աջակցելով հայաստանյան թերթերի, լրատվական գործակալությունների և հեռուստաընկերությունների լրագրողներին` ուսումնասիրել Հայաստանում երեխաների խնդիրները և լավագույն լրագրողական տեխնիկան: Այս տարի մեր նպատակը կրթական բարեփոխումների արշավն էր, քանի որ դրա արդյունավետ իրագործումը կարևոր է Հայաստանի 5-ից 18 տարեկան բոլոր երեխաների համար:

 

Նորացվել է Infokids.am կայքը

08.27.2007

Ծրագրի առաջընթացին համաքայլ փոփոխություններ են տեղի ունեցել նաև www.infokids.am ռեսուրսային կենտրոնի կայքում: Մասնավորապես ձևափոխվել է կայքի քարտեզը, նոր նյութեր և նոր բաժիններ են ավելացվել` կայքն առավել գրավիչ և բովանդակալից դարձնելու համար:
Կայուն էջերի հետ մեկտեղ կայքում տեղ են գտել նաև էջեր, որոնք ժամանակի ընթացքում թարմացվելու են` երեխաների թեմային վերաբերող լուսաբանումներ մամուլում, ծրագրի առաջընթացները և այլն:

Վերադառնալ