Child Portraits Uncovered

Երեխան պետք է ապրի ընտանիքում

Հայաստանում մոտ 4900 երեխա գտնվում է մանկատներում և խնամքի այլ հաստատություններում` հեռու իրենց ընտանիքներից: Նրանց ավելի քան 80%-ն ունի առնվազն մեկ ծնող և գտնվում է այդ հաստատություններում իրենց ընտանիքների ունեցած սոցիալ-տնտեսական դժվարությունների և մանկատների առաջարկած բարեկեցիկ պայմանների հետևանքով: Երեխայի համար ոչինչ չի կարող փոխարինել ընտանիքին:

Պարտադիր է երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա վայելում է ընտանիքում ապրելու իր իրավունքը: Այդ նպատակով, այն դրամաշնորհները, որոնք ուղղվում են մանկատները պահելուն, պետք է ծառայեցվեն սոցիալապես խոցելի ընտանիքների աջակցությանը կամ խնամատար ընտանիքների ինստիտուտի զարգացմանը:

Թեմատիկ հոդվածներ

ՄԻՊ վերլուծություն. «2007թ-ից մինչ օրս խնամատար ընտանիքների թիվը չի ավելացել, առկա է որոշակի լճացում

12.14.2011

Լիա Խոջոյան www.panorama.am Դեկտեմբերի 10-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը «Մարդու իրավունքներ EXPO 2011»-ում հանրության դատին ներկայացրեց ՄԻ պաշտպանի` «Երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակի» վերլուծություն: Վերլուծությունը կառուցվել է ոչ միայն ՄԻՊ գրասենյակի կողմից ստացված դիմում-բողոքների ու մոնիթորինգի, այլև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների կողմից մատնանշված փաստերի հիման վրա: շարունակություն...

Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված խորհրդարանական լսումներ

12.13.2011

www.ankakh.com եկտեմբերի 13-ին տեղի ունեցան խորհդարանական լսումներ` «Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները Հայաստանում» թեմայով, որը կազմակերպվել էր Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության, Սոցիալական, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի, ինչպես նաև Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից: շարունակություն...

Ինչո՞ւ չի կարելի պակաս գումար ծախսել ու մանկատանն էլ երեխա չունենալ. հարց ՀՀԿ-ական պատգամավորից

12.13.2011

Լիա Խոջոյան www.panorama.am Որքան շատ է մեր երկրում բարձրաձայնվում խնամատար ընտանիք ծրագրի արդյունավետության, բայց դրա ինչ-ինչ պատճառներով ոչ շարունակական լինելու մասին, այնքան շատ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հնչում` «այս հարցը բարձրաձայնվում է այլ ենթատեքստների պատճառով»: շարունակություն...

«Կան մարդիկ, ում ձեռնտու չէ մանկատների բեռնաթափումը». Անահիտ Բախշյան

12.12.2011

www.mardik.am «Հայաստանի մանկատների և խնամքի այլ հաստատությունների բեռնաթափման գործընթացը» թեմայով մամլո ասուլիսում խոսեցին ՀՀԿ-ական անդամ Կարինե Աճեմյանը, ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը և «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը: Կարինե Աճեմյանի խոսքով` երեխաների իրավունքների մասին խոսելիս պետք է ուշադրություն դարձնել, որ մեր երկրում չլինեն աղքատ, քաղցած երեխաներ: շարունակություն...

Ա.Բախշյան. «Օրենքը կա, բայց մանկատան շրջանավարտների համար ոչինչ չի արվում»

12.12.2011

Լիա Խոջոյան www.panorama.am 2003թ-ից պետության կողմից իրականացվում էր մի ծրագիր, որով բնակարանով կամ բնակմակերեսով ապահովվում էին Հայաստանի մանկատան շրջանավարտները: 2009թ-ից այդ ծրագիրը սառեցվել է, մինչ այդ բնակարան ստացած 150 շահառուներին այլևս որևէ մեկը չի ավելացել` կոնկրետ այդ ծրագրի շրջանակում: Թեև պետությունը` ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, հավաստիացնում է, որ հերթագրված շրջանավարտներին այլ ձևերով է բնակարանով ապահովելու: շարունակություն...

«Գավառում թափառաշրջիկ երեխաներ չկան. կան գումար վաստակող երեխաներ»

12.05.2011

Լիա Խոջոյան www.panorama.am Մեկ մարզ` բազում խնդիրներ: Ու խոսքը ոչ այնքան վերաբերում է արտագաղթին, աշխատատեղերի պակասին կամ սոցիալական այլ խնդիրներին, որքան նրան, թե ինչպե՞ս են դրանց առկայությունից տուժում երեխաները` հայտնվելով մանկատանը կամ խնամքի այլ հաստատություններում: Կոնկրետ Գեղարքունիքում այդպիսի երկու հաստատություն կա` հատուկ դպրոցն ու մանկատունը, որոնք, սակայն, ամբողջությամբ չեն կարող լուծել մարզի կտրվածքով երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը: շարունակություն...

Հատուկ դպրոց առանց բրալյան դասագրքերի. կույր երեխաները դասերը սովորում են լսելով

11.10.2011

Լիա Խոջոյան www.panorama.am Երևանի թիվ 14 հատուկ դպրոցի սաներ` 7-ամյա Սվետան ու նրա հասակակից Սամվելը տեսողության լուրջ խնդիրներ ունեն: Իսկ Սամվելիկը` բացի տեսողությունից, նաև այլ հիվանդությամբ է տառապում, բայց հոյակապ երգում ու անասելի մարդամոտ է: Երբ մտա դասասենյակ, որտեղ առաջին դասարանցիները մոտ 20 տարեկան դաստիրակի հետ նստած տնային աշխատանքն էին պատրաստում, երկուսով անկյունում էին. նրանցից միայն մեկի անունը հնչեցնելուց հետո երկուսն էլ շտապեցին ձայնիս ուղղությամբ, շոշափեցին, փարվեցին ոտքերիս, իսկ Սամվելիկը նույնիսկ ձեռքիցս հոտ քաշեց ու էլ մինչ հանդիպման ավարտ ոչ մեկը, ոչ մյուսը ձեռքս բաց չթողեցին: շարունակություն...

Մանկատների բեռնաթափմանը զուգահեռ փողոցներում հնարավոր է ավելանա թափառաշրջիկ երեխաների թի

11.09.2011

Լիա Խոջոյան www.panorama.am «Խնամատար ընտանիք» ծրագրի ներդրումը Հայաստանում տեղի է ունեցել 2006թ-ին և հենց այդ ժամանակահատվածում է, որ ՄԱԿ-ի աջակցությամբ հայաստանյան մանկատների առաջին երկու տասնյակ երեխաներ հանձնվեցին նմանատիպ ընտանիքներին: Առաջին ու վերջին երեխաները, քանի որ հետագայում, երբ պետությունը ստանձնեց առանց միջազգային այդ կազմակերպության ծրագրի շարունակականությունը, որևէ այլ երեխա այդպես էլ մանկատնից չուղղվեց խնամատար ընտանիք, և թիվը քանի տարի է անփոփոխ է` Հայաստանում այսօր կա նմանատիպ ընդամենը 25 ընտանիք: Եվ սա այն դեպքում, ու այս մասին բազմիցս է գրվել, որ պետությունը նաև ստանձնել է մանկատները բեռնաթափելու առաքելություն: շարունակություն...

Պետությունը որոշել է մանկատների շրջանավարտների խնդիրը լուծե՞լ իրենց իսկ հաշվին

11.04.2011

Լիա Խոջոյան www.panorama.am «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, որով հայաստանյան մանկատների սաներին 18 տարևին լրանալուն պես պետությունը պետք է բնակարան հատկացնի, Հայաստանում իրականացվում է 2003թ-ից: Իրականացնողը ` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: շարունակություն...

Իսկ Կարենը գուցե մի ձմեռ էլ անցկացնի թիթեղյա տնակում

10.25.2011

Լիա Խոջոյան
 www.panorama.am


"Նախարարություն. 1991թ-ից թիթեղյա տնակում ապրող 41-ամյա Կարենը բնակարան կստանա" հրապարակմամբ արդեն իսկ անդրադարձել էինք մանկատան նախկին սան, 1991թ-ից թիթեղյա տնակում ապրող, 2-րդ կարգի ցմահ հաշմանդամ Կարեն Միրզոյանի պատմությանը: Նշել էինք, որ քսան տարի այս-այն գերատեսչությունների, կառույցների դռները թակելով Կարենին այդպես էլ բնակարան ստանալու հույս չէին տվել, մինչև որ ամռանը դիմել էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին և վերջինիս նամակին ի պատասխան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հավաստիացրել էին, որ Կ.Միրզոյանին այս սեպտեմբերին մեկ սենյականոց բնակարան կհատկացվի Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կառուցվող սոցիալական շենքում: շարունակություն...