Home
Child Portraits Uncovered

Հայկական
ԶԼՄ
ռեսուրսային
կենտրոն

Լուսաբանել երեխաների հարցերը ԶԼՄ-ներում թվում է դյուրին խնդիր, սակայն իրականում այդ աշխատանքը լի է անտեսանելի բարդություններով և վտանգներով: Երեխաները և դեռահասները հասարակության ամենախոցելի մասն են և պահանջում են հատուկ մոտեցում և վերաբերմունք:

Հայկական ԶԼՄ ռեսուրսային կենտրոնը նպատակ ունի բարելավել երեխաների հարցերի լուսաբանումը հայկական լրատվամիջոցներում և ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը լրագրողների գործունեության ընթացքում: Եկեք միավորենք մեր ջանքերը և օգնենք խուսափել լրատվամիջոցների չարաշահումներից և սխալ մեկնաբանություններից, որոնք կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ երեխաների համար:

Թեմատիկ հոդվածներ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ ՓՈՒՉԻԿԸ

09.17.2008

«panorama.am»

«Պահպանիր բնությունը» բնապահպանական քարոզարշավի շրջանակներում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի բակից երկինք բաց թողնվեց «Խաղաղություն հանուն բնության» 2 մետր տրամագիծ ունեցող հելիում գազով գազավորված փուչիկ: Այն օդ «ուղարկեցին» «ՎիվաՍելլ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը: Ռ. Յիրիկյանի հավաստմամբ, «այս փուչիկը կդառնա «Պահպանիր բնությունը» կոչի փոխանցողը»:

«Այժմ, այս քարոզարշավի շրջանակներում ու հետագայում էլ ամեն ինչ արվում է, որպեսզի մենք ու մեր երեխաները կարողանանք ապրել մաքուր երկրում, մաքուր քաղաքում: Իսկ ապագայում, երբ մենք կունենանք մաքուր երկիր` հիվանդությունները քիչ կլինեն: Կկարողանանք կենտրոնանալ ու մտածել ուրիշ հարցերի մասին, որոնք ավելի կենցաղային ու ավելի կարևոր են»,- նկատեց Ռ. Յիրիկյանը:

Այսօրվա դրությամբ, ըստ նրա, քաղաքը մաքուր պահելու, բնությունը պահպանելու ուղղությամբ դաստիրակությունը հասարակության մեջ բացակայում է: Յիրիկյանը նշեց, որ ականատես է եղել այնպիսի դեպքերի, երբ մարդիկ մեքենաներից զանազան անպետք իրեր են դուրս գցել` շշեր, ծխախոտի դատարկ տուփ ու վառված ծխախոտ:

Անդրադառնալով երկինք բաց թողնված փուչիկին, Կ. Վիդալը շատ կարևորեց, որ հասարակույունը, հատկապես երեխաները հասկանում են, թե որքան մեծ է բնության պահպանության կարևորության հարցը ու թե որքան կարևոր է նրանց յուրաքանչյուրի ներդրումն այդ հարցում:

Նշենք, որ «Խաղաղություն հանուն բնության» փուչիկին կցված էր «Խաղաղության կոնդակ»` գրված հայերեն, թուքերեն, պարսկերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ըստ հեղինակների, սա ապացուցում է, թե բնության համար սահմաններ չկան:



Վերադառնալ